Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր Իսպանիայում հյուրընկալվելու է «Ատլետիկո» Մադրիդին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում։
ՄՅՈւ-ն Մադրիդ մեկնելու համար հրաժարվել է ռուսական «Աերոֆլոտի» ինքնաթիռից ու մեկնել բրիտանական «Տիտան» ընկերության ինքնաթիռով։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ «Աերոֆլոտը» ՄՅՈւ-ի գործընկերն է, սակայն այս քայլով ակումբը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Լուգանսկի ու Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման հետ։