1972թ. Մյունխենյան օլիմպիադիային հրեա մարզիկների մի մասը ենթարկվեց ահաբեկչական հարձակման

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Նկարում պատկերված են 1972թ. Մյունխենյան օլիմպիադիային մասնակից հրեա մարզիկները: Նրանց մի մասը օլիմպիադայի ժամանակ ահաբեկչական հարձակման ենթարկվեցին պաղեստինյան «Սև սեպտեմբեր» և «Պաղեստինի ազատագրության կոմիտե» ահաբեկչական խմբավորումների կողմից: Նրանք սպանվեցին արևտմագերմանական ոստիկանության կողմից անփույթ կազմակերպված հակաահաբեկչական գործողության ժամանակ:

Հարկ է նշել, որ գերմանական կողմը մերժել էր «Մոսսադին», որը իր աջակցությունն էր առաջարկել հակաահաբեկչական գործողության ժամանակ: Այնուամենայնիվ հրեաները հրեաներ չէին լինի, եթե չպատժեին ահաբեկչությունը կազմակերպած և իրականացրած անձանց: Հատկապես այն պարագայում, երբ ահաբեկչություն իրականացրած 3 անձինք ազատ էին արձակվել գերմանական կառավարության կողմից: Վարչապետ Գոլդա Մեյերի, ՊՆ Մոշե Դայանի և «Մոսսադ» ղեկավար Ցվի Զամիրույի գլխավորությամբ մշակվեց գործողություն որը պատմության մեջ մտավ «Աստծո զայրույթ» անվանմամբ: Տարիների ընթացքում ոչնչացվեց ահաբեկչության կազմակերպման և գաղափարական հենք հանդիսացող անձանց մեծամասնությունը:

1972թ. հոկտեմբերի 16-ին Հռոմում սպանվեց Աբդել Զուայթերը:
1972թ. դեկտեմբերի 8-ին Փարիզում սպանվեց Մահմուդ Ալ Համշարին:
1973թ. հունվար ամսին Կիպրոսում սպանվեց Հուսեյն Աբդալ-Աշիրը:
1973թ. ապրիլի 6-ին Փարիզում սպանվեց Բազիլ Ալ-Քուբայշին:
1973թ. նույն ապրիլի 10-ին Մուհամադ Յուսեֆ Ալ-Նաջարը:
1973թ. ապրիլի 11-ին Աթենքում սպանվեց «Սև սեպտեմբեր» ահաբեկչական խմբի անդամ Զաիյադ Մուհասին:
1973թ. հունիսի 28-ին Փարիզում սպանվեց Մուհամմեդ Բունիան:
1979թ. հունվարի 22-ին Բեյրութում սպանվեց Ալի Հասան Սալամեն:
1991թ. սպանվեց «Սև սեպտեմբեր» խմբավորման առաջնորդ Աբու Աիյադը:

Հ.Գ. Այս ահաբեկչության շրջանակներում շատ հարցեր կան կապված գերմանական կողմի անփութության հետ: հատկապես այն պարագայում, որ Օլիմպիադայից առաջ հստակ տեղեկություններ էին տրվել հնարավոր ահաբեկչական ակտերի առումով՝ հատկապես հրեաների դեմ:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2427588040623789&set=a.501083209940958&type=3&theater

 

Հրապարակող՝

Ամենաթարմ