Ըստ վարչապետի հարցազրույցի, նա այսօր փաստաթուղթ չի ստորագրելու․ Այվազյան-Azat TV
Քաղաքականություն
11:47 26/11/2021

Ըստ վարչապետի հարցազրույցի, նա այսօր փաստաթուղթ չի ստորագրելու․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Սիչիում նախատեսվող Փաշինյան-Պուտին-Ալիև առաջիկա հանդիպմանը։

«Ես պնդումներ չեմ անում, բայց քանզի տեղեկատվությունը սահմանափակ է, կամ առհասարակ չկա, ապա փորձում եմ տողատակերից մզել կամ նախադեպերից կորզել հնարավոր զարգացումները։

Ըստ Նիկոլի հարցազրույցի, նա այսօր փաստաթուղթ չի ստորագրելու։ Ամսի 9-ի հանդիպումը մերժելու հիմնական արգումենտն էր, որ եթե որևէ էական, գործնական բան չի լինելու, ապա փոխեն օրը։ Սոչին էլ թեմայի մեջ չկար, այն ի հայտ եկավ Բրյուսելի հանդիպման մասին հայտարարությունից հետո, որը կանխարգելիչ գործողություն է Բրյուսելում հավանական պայմանավորվածությունները խախտելու նպատակով։ Այսինքն Սոչիի միակ փաստաթուղթը կարող է լինել այն մասին, որ Բրյուսելում ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրելու։

Առաջին դեմքերի հանդիպումները մեկ դրական արդյունք կարան տան՝ լարվածության նվազում, հատկապես, որ մեր կողմն ագրեսիվություն չի դրսևորում հայտարարություններում և աշխատում է ժողովրդավարական հարթակներում ի ցույց դնել թշնամու ագրեսիան, որը զսպման գործիք է հանդիսանում։ Չնայած, որ Ռուսաստանում հանդիպումների նախօրեներին, բայց բանակի ղեկավարների պարագայում, միշտ բախումներ են լինում։

Ընդդիմություն խաղացող և իրականում ընդդիմադիր մարդիկ պարտավոր են նոյեմբերի 9-ի հայտարարության փաստի հետ հաշվի նստեն։ Առանց դա հաշվի առնելու անհնար է որևէ բանական գործընթաց կազմակերպել, հակառակ դեպքում տեքստերը նմանվելու են երեկվա հարթակից հնչած տեքստերին։ Ասենք՝ մեզ է միացել Արցախի դրոշը։ Ուռա։

Ես կողմնակից չեմ ընդունելու եռակողմ հայտարարությունը, և չեմ կարծում, որ դա համակերպվելու փաստաթուղթ է, նույնիսկ դրա լեգիտիմությունն եմ հարցականի տակ դնում, ինչպես որ ռուսական զորքի Արցախում տեղակայումը։ Բայց և կարծում եմ այն մաքսիմումը չի, որ մեր կողմը կարար ստանար, քանզի վստահ եմ, որ մեր կողմը ներկայացնող վարչախումբը աշխարհի աչքերը և մեր ժողովրդի աչքերը բացելու լուրջ տեղեկատվության կրող է դարձել։ Այդ տեղեկատվությունը վերաբերվում է դավադրաբար պարտության տարած պուտինյան քաղաքականությանը, որը որպես խաղաքարտ չեն բացում, ինչի մասին, ըստ իս, 80 էջանոց ակնարկ արեց վարչապետը», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ