fbpx
Աշխարհ

Նա իր դաժանության պատճառով ստացել էր «Սև Հիտլեր» մականունը. Ուգանդայի մարդակեր բռնապետի մասին

Նկարում պատկերված է 20-րդ դարի ամենասարսափելի կերպարներից մեկը՝ Ուգանդայի մարդակեր բռնապետ Իդի Ամին Դադան (1928-2003թթ.): Նա իր դաժանության պատճառով ստացել էր «Սև Հիտլեր» մականունը: Լինելով բրիտանական բանակի սպա՝ նա Ուգանդայի անկախացումից հետո (1962թ.) ծառայություն է անցնում ուգանդական բանակում: 1971թ. նա ռազմական հեղաշրջման միջոցով բռնազավթեց Օբոտեի իշխանությունը: Ամինն իշխանության գալուց հետո հայտարարեց, որ ինքը «զինվոր է, և ոչ թե քաղաքական գործիչ» և հասարակությանը խոսք տվեց երկրում իրավիճակը կարգավորելուց հետո որոշակի ժամանակ հետո անցկացնել նաև ընտրություններ և հանձնել իշխանությունը քաղաքական այրերին: Սակայն Ամինն ավելի դաժան տոտալիտար ռեժիմ հաստատեց երկրում:

Իդի Ամինի բռնապետության տարիներին սպանվեց, տարբեր տվյալներով, 300-500 հազար մարդ, որոնցից շուրջ 10 հազարը զինվորականներ էին: Երկրում սկսել էին գործել, այսպես կոչված, «Մահվան Էսկադրոններ»: Տարբեր տվյալներով՝ ավելի քան 2000 մարդու Ամինն անձամբ է սպանել: 1972թ. սկսած երկրում սկսվեցին առաջին ցուցադրական գնդակահարությունները: Մարդկանց գնդակահարում էին հարյուրներով կամ հազարներով: Ավելին, գնդակահարությունները ցուցադրվում էին հեռուստատեսությամբ: Այդ կերպ ռեժիմը հասկացնում էր, թե ինչպիսի ճակատագիր է սպասում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքել:

Ամինը նաև կանիբալ էր: Իր հարցազրույցներից մեկում նա բառացիորեն նշում է «…..Ես համտեսել եմ մարդու միս: Այն բավականին աղի է: Ավելի աղի, քան հովազի միսը»: Իդի ամինը որպես դասական մարդակեր իր սառնարանում էր պահում նաև իր քաղաքական հակառակորդների գլուխները: Մասնավորապես Ամինի սառնարանում էր գտնվում նաև Ուգանդայի բանակի հրամանատար Սուլեյման Հուսեինի գլուխը, որին Ամինը ժամանակ առ ժամանակ դուրս էր հանում և խոսում հետը….

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

 

https://www.facebook.com/photo.php?fbid=2397264866989440&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ