fbpx
Կառավարություն

Արտյուշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտյուշ Գրիգորյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտյուշ Գրիգորյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Արտյուշ Գրիգորյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արտյուշ Գրիգորյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ