fbpx
Հասարակություն

Նացիստները Մոսկվայի Կարմիր հրապարակում

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը լուսակար է հրապարակել, որում պատակերված են նացիսները Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Նկարում պատկերված են նացիստական սպաները՝ 1941թ. մայիսի 1-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ: Այդ ժամանակ պատերազմը ամբողջ թափով ընթանում էր և Գերմանիան նվաճել էր գրեթե ողջ Արևմտյան Եվրոպան: Իր հերթին 1939թ. օգոստոսի 23-ի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով Գերմանիայի դաշնակից և նրա հետ միասին պատերազմը սանձազերծողներից ԽՍՀՄ-ը ոչ միայն նվաճել էր պակտով իրեն հասանելիք տարածքները(բացառությամբ Ֆինլանդիան), այլև տոնակատարությունների ժամանակ հրավիրում էր իր դաշնակիցների ներկայացուցիչներին: Այդպես էր նաև 1941 մայիսի 1-ի շքերթի ժամանակ, որին հրավիրվել էին նացիստների բարձրաստիճան զինվորականության ներկայացուցիչներ՝ այդ թվում գեներալ Էրնսթ Քյոսթրինգը:

https://www.facebook.com/photo.php?fbid=2989226197793301&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ