fbpx
Սպորտ

Նադալ-Ֆեդերեր ցուցադրական հանդիպումը կկազմակերպվի Ռեալի կողմից. ABC

Ռաֆայել Նադալի և Ռոջեր Ֆեդերերի միջև թենիսի ցուցադրական խաղի կազմակերպումը կարող է տեղի ունենալ Մադրիդի «Ռեալի» հովանավորությամբ։

Հանդիպումը պետք է կայանա «Սանտյագո Բերնաբեու» տնային մարզադաշտում։ Հիշեցնենք, որ մարզադաշտը տեղավորում է 80 հազար հանդիսական: Հանդիպման կայացման դեպքում այն կարող է ռեկորդային թվով հանդիսատես հավաքել թենիսի խաղի համար։

Ակումբի տնօրենների խորհուրդը այդ հարցը քննարկել է կիրակի օրը կայացած նիստում: Այս մասին տեղեկացնում է Իսպանական ABC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ