fbpx
Սպորտ

Նադալի մասնակցությունը ATP Ամփոփիչ մրցաշարին կասկածի տակ է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի բժիշկը ՝ Անխել-Ռուիս Կոտոռոն, գնահատել է ATP Ամփոփիչ մրցաշարին աշխարհի առաջին ռակետի մասնակցության հավանականությունը: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 10-ից 17-ը: Նադալը երեկ՝ նոյեմբերի 5-ին, հայտնել էր, որ մտադիր է մասնակցել մրցաշարին՝ չնայած վնասվածքին:

«Մենք կավարտենք ապաքինման բոլոր պրոցեսները և կսպասենք շաբաթվա ավարտին: Հիմա Ռաֆան կարող է սկսել մարզումները: Օր օրի ավելի լավ կպատկերացնենք նրա ելույթների հավանականությունը: Շաբաթ կամ կիրակի օրը մենք հստակ կիմանանք», – Կոտոռոյի խոսքերն է փոխանցել El Pais-ը:

Իսպանացի թենիսիստը միևնույն խմբում է հայտնվել Անդրե Աղասիի, ռուս Դանիլ Մեդվեդևի, հույն Ստեֆանոս Ցիցիպասի և գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ: Զվերևն Ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոնն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ