fbpx
Սպորտ

Masters 1000․ Նադալն ու Ջոկովիչը կպայքարեն չեմպիոնի կոչման համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում եզրագծին է մոտեցել ATP Masters 1000 թենիսի մրցաշարը․ հայտնի են եզրափակչի մասնակիցները։

Կիսաեզրափակչում միմյանց հետ մրցում էին Ռաֆայել Նադալ – Ռայլի Օպելկա և Նովակ Ջոկովիչ – Լորենցո Սոնեգո զույգերը։

Նադալին հաջողվեց 2 սեթում էլ 6-4 հաշվով հաղթել ու Օպելկային դուրս թողնել պայքարից։ Իսկ Ջոկովիչը հաղթեց 3 սեթերի արդյունքում՝ 6-3, 6-7, 6-2 հաշվիներով։

Մրցաշարի եզրափակիչն այսօր է՝ մայիսի 16-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ