fbpx
Զինված Ուժեր

Պարտքս եմ համարում ամբողջապես հանրայնացնել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները․ մարզպետ

Սյունիքի մարզպետարանի Facebook-ի էջում գրված է․

«Ամանորի և Սուրբ Ծննդի շեմին պարտքս եմ համարում առաջին անգամ ամբողջապես հանրայնացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների անունները, որ հայտնի են այսօրվա դրությամբ:

Եվ քանի որ այս Ամանորն ու Սուրբ Ծնունդը բացառիկ են՝ իրավիճակի թելադրությամբ, իսկ ավելի ճիշտ ու նախևառաջ հիշատակի օրեր են լինելու ըստ էության, ապա, նահատակ սյունեցիների անունները հրապարակելու հետ մեկտեղ, աղոթք եմ բարձրացնում առ Աստված՝ նրանց հոգու հանգստության համար:

Նաև ներողություն եմ խնդրում բոլորից ու յուրաքանչյուրից, որ չկարողացանք նրանց կյանքը փրկել…

Ունենք նաև անհետ կորածներ. հույս ունեմ, որ հրաշք կկատարվի, և նրանք կվերադառնան ողջ…

Իսկ պատերազմում վիրավորված մեր տասնյակ հայրենակիցներին` շուտափույթ ապաքինում և առողջություն

ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյան»:

https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1301549733558875?__cft__%5B0%5D=AZV5BC_qiFSs_1kfTqBBhnGmKWZdeTgT7g720Oy8vz8vx_PxqBiB-TiPg51_dvhdvmdPd3_petLf6nY2mqEIscHy0d1uXSlicJUoGnugXyreFyhz_FV8f2VcdrXgBxOROWzUTlEC6TZhFKgbCCejTRpx&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ