fbpx
Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Դեսպանը Նաիրա Զոհրաբյանի` որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամի հետ քննարկել է ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնմանը վերաբերող խնդիրներ:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին վերաբերող մի շարք հարցեր, ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առաջիկայում կառավարությունը ներկայացնելու է խորհրդարանի և իր գլխավորած հանձնաժողովի քննարկմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ