fbpx
Քաղաքականություն
18:52 23/03/2020

Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է Ծառուկյանի հայտարարությունները

«Ինքս լրագրող եմ եղել եւ, կարծում եմ`ոչ վատ լրագրող, բայց երբեւէ չեմ ընդունել լրագրողական «ժանգլյոռությունը», երբ համատեքստից կտրում են միտքը, հետո դա ճպպացնում են վերնագիր, եւ փորձում խեղաթյուրել ամբողջ ասածի բովանդակությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի աղմուկ բարձրացրած հայտարարությանը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ծառուկյանն ասել է հետեւյալը. «Այսօր պետությունը, ինչպես համավարակի, համաճարակի մեջ գտնվող բազմաթիվ պետություններ են անում՝ պարտավոր է պատասխանատվություն կրել իր քաղաքացիների համար»: Այսօր Հայաստանում, մասնավոր հատվածում, աշխատում է մոտ 400 հազար քաղաքացի, որոնց զգալի մասն այս համավարակի պատճառով զրկված է աշխատանքից եւ, բնականաբար, չի վճարվում: Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Գագիկ Ծառուկյանն, այո, կարող է իր կառավարմանը հանձնված հիմնարկների աշխատակիցների խնդիրը լուծել: Այստեղ հարցը Գագիկ Ծառուկյանը չէ եւ նա հստակ ասաց`ինքը կարող է լուծել իր աշխատակիցների հարցը, բայց խնդիրն ինքը չէ: Իսկ դուք հարցրե՞լ եք մյուս գործատուներին. փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպությունների թիվը Հայաստանում մատ 67 հազար է: Նրանք կարո՞ղ են չաշխատելու դիմաց իրենց աշխատակիցներին վճարել գոնե նվազագույն աշխատավարձ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորը միաբերան կասեն`ոչ, որովհետեւ դա պետության պոզիտիվ պարտականությունն է:

Նելլի Գրիգորյանի հեղինակած հոդվածն ամբողջական կարող եք կարդալ այս հասցեով՝  Առավոտում։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անցկացված ճեպազրույցում ասել էր՝ «Ես ինչի՞ պիտի վճարեմ, ով արտակարգ իրավիճակ է հայտարարել թող նա վճարի»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ