fbpx
Խորհրդարան

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ, դրա համար էլ նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին դիմելիս։

«Մենք չենք կարծում, որ դուք նախորդի արտապատճեն եք, այլապես չէինք առաջարկի, որովհետև գիտեինք, որ նախորդը մի ամբողջական մեծ կնոպկա է, որը քվեարկում է այնպես, ինչպես թելադրում է կառավարությունը»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը համաձայնեց, որ կա նախագծի շտկման կարիք, սակայն հրաժարվել է հանել այն, որ այդ շտկումները կատարվեն խորհրդարանում քննարկումների արդյունքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ