fbpx
Իրավական

Նաիրի Հունանյանը չի ազատվի բանտից

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պարագլուխ Նաիրի Հունանյանը չի ազատվի բանտից։

Ըստ Արդարադատության նախարարության հաղորդագրության՝ Քրեակատարողական ծառայությունն ու պրոբացիայի ծառայությունը բացասական զեկույցներ են ներկայացրել Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ։

Ընդունվել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ