fbpx
Քաղաքականություն
07:00 06/01/2020

Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Հայաստանն ունենա իր խաղը․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Գլոբալ և ռեգիոնալ լարվող զարգացումներին հետևելով մեզ համար առաջնայինն ու գլխավորն այն է, թե ինչքանով է Հայաստանն ունակ լուծել իր անվտանգության խնդիրները, զոհ չգնալ քաղաքական մեծ հոսանքներին, աշխարհաքաղաքական դինամիկ պայքարի փուլում մի կողմից խաղից դուրս չմնալ և չհայտնվել լուսանցքում, ինչը, բնականաբար, հղի է ծանր հետևանքներով, մյուս կողմից էլ՝ կորուստներ չկրել խաղին մասնակցելով:

Սրա համար նախ և առաջ անհրաժեշտ է, իհարկե, որ Հայաստանն ունենա իր խաղը, խաղային զարգացման իր սցենարները, իրավիճակի բազմաժամկետ գնահատականներն ու կանխատեսումները, ըստ այդմ՝ գործողությունների մշակված սցենարները»:

Գլոբալ և ռեգիոնալ լարվող զարգացումներին հետևելով մեզ համար առաջնայինն ու գլխավորը այն է, թե ինչքանով է Հայաստանն ունակ…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Sonntag, 5. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ