Իրավական
17:40 25/12/2019

Նախագահ Սարգսյանը դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հասմիկ Ջալալյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ԲԴԽ-83-Ո-207 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հասմիկ ՋԱԼԱԼՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – գրված է հրամանագրում:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ