fbpx
Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բուլղարիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», – ասված է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ