ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոթին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու շարունակական զարգացում։
Զրույցի ընթացքում նախագահն ու դեսպանն անդրադարձել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև մտքեր փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների շուրջ: