Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Այսօր Սուրբ Զատիկն է․ նախագահի շնորհավորանքը
- Նախագահը ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել է մեդալներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և ծրագրերին:
Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունների շուրջ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
