Իրավական
12:06 10/07/2021

Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց․ նախագահը չի հրավիրվի ՍԴ

Սահմանադրական դատարանում շարունակվում է արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկող 4 դիմումների քննությունը։

Երեկ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը միջնորդություն էր ներկայացրել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա հրավիրվի Սահմանադրական դատարան և պարզաբանի, թե ինչպես է որոշել հունիսի 20-ը նշանակել, որպես արտահերթ ընտրությունների օր, որը նախապես հայտարարվել էր վարչապետի կողմից։

Այս միջնորդությունն այսօր մերժվեց։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 52 հոդվածով ամրագրվում է դատավարության կողմի որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով դատավարական կարգավիճակ չունի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ