fbpx
Արցախ

Արցախի նախագահը դուրս եկավ ՔՊ շտաբից․ նա պատասխանեց մի քանի հարցի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով քիչ առաջ տարածված լուսանկարի համաձայն՝ ժամանել էր «Քաղաքացիական պայմանագրի» շտաբ, արդեն դուրս է եկել այդտեղից։

Նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որում պատասխանեց մի քանի հարցի։

Հարությունյանն ասաց, որ անձնական գործերով է եկել։ Հետո հարցին, թե ՔՊ գրասենյակի մո՞տ է եկել գործով, նա նշեց, որ հենց ՔՊ-ի գրասենյակ է եկել։

Ինչ վերաբերվում է այցի նպատակի վերաբերյալ հարցին, նա ասաց, որ առանց նպատակի է իր այցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ