Իրավական

Նախագիծը հակասահմանադրական էր․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Ազգային ժողովից:

«Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով», – նշել է Թաթոյանը։

ՄԻՊ-ն ասում է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին․ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ