fbpx
Խորհրդարան

Թորոսյանը Թովմասյանի նախագիծը որակեց պոպուլիստական

Այսօր ԱԺ-ում փոքր բանավեճ ծավալվեց՝ կապված «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած նախագծի հետ։

Նախագծով առաջարկվում էր զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար։

Սակայն, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այս նախագիծը համարեց պոպուլիստական։

Թովմասյանը նախագծի մասին խոսելուց նշեց, որ զինծառայողը արտահերթ բուժման արտոնություն ունի մինչև զինծառայության անցնելը, իսկ դրանից հետո՝ ոչ։ Զինծառայությունից հետո կա հնարավորություն պետպատվերի շրջանակներում բուժվելու, բայց ոչ արտոնություն։

Թորոսյանն էլ ասաց, որ Թովմասյանի առաջարկած նախագիծը որևէ ավելի մեծ արտոնություն չի սահմանելու։

Թորոսյանը Թովմասյանին մեղադրեց նաև պոպուլիստական նպատակներով հիվանդանոցներ այցելելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ