Նախապատրաստվում է Զոհրաբ Մնացականյան-Մայք Պոմպեո հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: Հանդիպումը, ըստ Սարգսյանի, տեղի կունենա շուրջ երկու ամսից, Վաշինգտոնում:
«Սա հայ-ամերիկյան լճացած հարաբերություններում կարող է լուրջ խթան հանդիսանալ, եթե երկկողմ օրակարգը վերաիմաստավորվի: Նման ձևաչափի (Պետքարտուղար-ԱԳ նախարար պետդեպում) հանդիպում վերջին անգամ տեղի է ունեցել 2013թ.», – գրել է նա: