fbpx
Իրավական

Հոկտեմբերի 27-ի գործով ողջ ծավալով նախաքննություն է ընթանում․ Արթուր Դավթյան

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ Հոկտեմբերի 27-ի գործով ամբողջ ծավալով նախաքննություն է ընթանում։

Դավթյանի խոսքով՝ նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ։ Ձևավորվել է նաև դատախազական հսկողական խումբ։

Գլխավոր դատախազը նշեց, որ բավականին տեմպով աշխատանքներ են իրականացվում, որպեսզի այս քրգործով բացահայտումներ արվեն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ