fbpx
Աշխարհ

15:10 9/10/2019

Նախարար Չավուշօղլուի հոր մականունը եղել է «Գող քուրդ Օսման». պոլսահայ իրավապաշտպան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ընտանիքի լուսանկարը հրապարակած հայ իրավապաշտպան Արլեթ Նատալի Ավազյանը բերման է ենթարկվել։ Այդ մասին նա հայտնել էր Twitter միկրոբլոգի իր էջում։ Նա բնակվում է Ստամբուլում և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է:

Հայ իրավապաշտպանին ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելու մասին ահազանգել էր նաև երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն՝ նշելով, որ հետևում է գործի ընթացքին։

Հայ իրավապաշտպանի կողմից հրապարակված լուսանկարում պատկերված է եղել Չավուշօղլուի ընտանիքը, այդ թվում և նրա հայրը, ում մասին Ավազյանը գրել էր.

«1988 թվական, Մևլութ Չավուշօղլուի ընտանիքը: Նախարար Չավուշօղլուի հոր մականունը եղել է «Գող քուրդ Օսման»: Նրանք Էրզրումի Խորասանի շրջանից են տեղահանվել»։

Հոկտեմբերի 9-ին ԺՀԿ-ի անդամ, պոլսահայ գործիչ Նուրհան Չեթինքայան Facebook-ի միջոցով տեղեկացրել է, որ Նաատալի Ավազյանին պայմանականորեն ազատ են արձակվել։

Վերեվ