fbpx
Հասարակություն

Նախարար Պապիկյանի տեղակալները հանդիպել են ԵՄ պատվիրակության հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Հակոբ Վարդանյանը և Բագրատ Բադալյանն այսօր հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը:

Փոխնախարարները Վասիլիս Մարագոսի հետ քննարկել են իրենց համակարգման ոլորտում գտնվող ԵՄ-Հայաստան ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ աջակցության ծրագրերը, հետաքրքվել մի շարք ընթացիկ ծրագրերով և իրականացման եղանակներով:«ԵՄ-ն, որպես Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակից ու երկրում բարեփոխումների առանցքային գործընկեր, պատրաստ է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին»,-ասել է Վասիլիս Մարագոսը:

Հանդիպմանը բարձրացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Տրանշ 4 (Սիսիան-Քաջարան ճանապարհահատված) նոր կառուցվելիք շուրջ 60կմ երկարությամբ ճանապարհահատվածում առկա Բարգուշատի թունելի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ ԵՄ-ի կողմից կատարված առաջարկության մանրամասներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերին և այս ոլորտում աջակցության հնարավորություններին:

Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավարը նախարարի տեղակալներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Վիլնյուսում (Լիտվա) կայանալիք Արևելյան գործընկերության տրանսպորտային համաժողովին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ