fbpx
Կառավարություն

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

Ապրիլի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Համայնքներում առկա խնդիրների քննարկման նպատակով` նախարարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ, հանդիպումներ է ունեցել Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների հետ։

Նախարարն այնուհետև այցելել է մարզում գործող մի քանի ձկնաբուծարաններ, շրջայցի ընթացքում հետաքրքրվել դրանց գործունեությամբ, ու, մասնավորապես, ստորգետնյա ջրօգտագործման ծավալներով։ Նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Արարատյան դաշտի ոռոգման ջրի սակավության խնդրի լուծմանն ուղղված ծրագրին, որի իրականացման արդյունքում մի շարք ձկնաբուծարաններում ներդրված տեխնոլոգիաները թույլ կտան օգտագործված ջուրը ֆիլտրացիայից հետո ուղղել ոռոգելի դաշտեր՝ ապահովելով հողատարածքների անխափան ոռոգումը և լուծելով ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման խնդիրը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ