fbpx
Արցախ

Արցախի ՆԳ նախարարն այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված ոստիկանների շիրիմներին։

Նշենք, որ այսօր հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում է Բանակի՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՀ ԶՈւ 29-րդ տարեդարձը։

Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Արցախի իշխանությունները, քաղաքացիներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ