fbpx
Առողջապահություն

Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ

Գյումրիի ծննդատանը լուրջ խնդիր է նույնիսկ խիստ անհրաժեշտության բժշկական սարքերի բացակայությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է խնդիրը, և ծննդատանը կհատկացնի որոշակի սարքավորումներ:

Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց փոխնախարար Արսեն Դավթյանը:

«Ցավոք վերջին տարիներին Գյումրու ծննդատան ծնունդների թվաքանակը պակասում է, և դա իր ուղիղ անդրադարձն է ունենում ծննդատան ֆինանսական վիճակի վրա: Ներկայում այս տարվա պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում ավելացվել են ծննդօգնությանը ուղղվող միջոցները: Կատարվել են ծննդօգնության գների ավելացումներ, դրա արդյունքում լրացուցիչ հոսքեր են տեղի ունենում ծննդօգնություն իրականացնող հաստատություններ, այդ թվում Գյումրու ծննդատուն: Սակայն Գյումրու ծննդատան խնդիրները դրանով չեն սահմանափակվում, այնտեղ կան նաև սարքավորումների խնդիրներ, շենքային պայմանների հարց: Մենք հիմա քննարկում ենք սարքավորումների հետ կապված խնդիրները, որոնք ներկայացրել է ծննդատան տնօրենը»,-ներկայացրեց փոխնախարարը:

Նրա խոսքով` ծննդատանը բացակայում են նույնիսկ շատ պրիմիտիվ սարքավորումներ, օրինակ՝ ուլտրաձայնային հետազոտության սարքը, որը խիստ անհրաժեշտ է հղիության ընթացքում հսկողության համար: Փոխնախարարի խոսքով` կհատկացնեն որոշ սարքավորումներ, և սարքավորումներով հագեցվածությունը նաև պացիենտների որոշակի հոսք կապահովի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ