fbpx
ՏՏ

Նախարարը հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի նախագահին, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենին

ԱՄՆ այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համփարյանին և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության խնդիրներն ու նպատակները:

Հակոբ Արշակյանը հակիրճ ներկայացրել է նաև Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած հանդիպումների ու քննարկումների մանրամասները, մասնավորապես հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների միջև, ընդգծել, որ վերջինները հսկայական դեր ունեն Սիլիկոնյան հովտում Հայաստանի գիտարար, տեխնոլոգիական ներուժի ներկայացման և ամերիկյան ներդրողներին ՀՀ-ում ներդրումային հնարավորություններին ներկայացնելու առումով:

Կողմերը քննարկել են ԱՄՆ հայ համայնքի և հայկական կազմակերպությունների միջև հետագա սերտ համագործակցության անհրաժեշտությունը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետագա զարգացման և տարածաշրջանում միանշանակ առաջատար դիրքեր ապահովելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ