fbpx
Սպորտ

Նախատեսում են անվստահություն հայտնելով պաշտոնանկ անել Մելիքբեկյանին․ FAF

Հայկական առաջին ճակատի (FAF) Facebook-ի էջում գրված է․

«Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը։

Ցանկանում ենք կրկին կարևորել՝ նեղ անձնական շահերը և ամբիցիաները պետք է տեղ չունենան հայկական ֆուտբոլում, իսկ մեր ֆուտբոլի ապագան պետք է որոշեն դրա իրական շահառուները»։

https://www.facebook.com/FirstArmenianFront/posts/3851347881550553?__cft__%5B0%5D=AZVW6cKdpVWJFtQ8Ao3eDlFcO8mJb6qPD3AZwKDbwLg_-elsr8l732bBEwJonCzBdITe54RMXWmX2bJQcScmmagVI_cRdeMFue70PfJgbXZwSHhBqVF9Nq6fwsuyAtDgNygxBS3rfkblpkZd111Jomkz&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ