Տնտեսություն

Նախատեսվում է կատարել շուրջ 38.2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում

Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Հաղորդում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ