Լեհաստանի նախկին նախագահ, «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ Լեխ Վալենսային մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում։
Այս մասին հայտնել է AP-ն։
Նշվում է, որ Վալենսային մեղադրանք է առաջադրվել՝ Լեհաստանի սոցիալիստական հատուկ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ կեղծ ցուցմունքներ տալու համար:
Ըստ աղբյուրի՝ Վալենսան չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու այն համարում է խայտառակություն։ Նախկին նախագահը նշել է, որ սա իրեն վարկաբեկելու հերթական փորձն է։ Նա հույս է հայտնել, որ այդ մեղադրանքներն առաջ քաշողները մի օր պատասխանատվություն կկրեն դրանց համար։

