Արցախ
16:40 01/04/2020

Նախնական տվյալներով՝ Արցախի նոր խորհրդարանը կկազմեն 5 ուժեր

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում հայտարարել է, թե ԱՀ խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով, որ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են անցել նոր խորհրդարան։

Ամենաշատ ձայները ստացել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը (Արայիկ Հարությունյան)՝ 29688 ձայն (40.4 տոկոս)։ Դաշինքին նախորդում են «Միասնական հայրենիք» կուսակցությունը (Սամվել Բաբայան), որը հավաքել է 7365 ձայն (23.63 տոկոս), «Արցախի Արդարություն» կուսակցությունը (Վիտալի Բալասանյան), որը հավաքել է 5865 ձայն (7.9 տոկոս), ՀՅԴ-ն՝ 4717 ձայնով (6.4 տոկոս) և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (Աշոտ Ղուլյան)՝ 4269 ձայնով (5.81 տոկոս)։

Մնացած կուսակցություններն ու դաշինքները հավաքել են 5 տոկոսից ցածր ձայներ։ Այսինքն, ըստ նախնական արդյունքների, Արցախի խորհրդարանը կկազմեն 5 ուժեր։

Ստորև ներկայացնում ենք, թե որքան ձայն են հավաքել խորհրդարանական ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունները և դաշինքները։

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք – 3305 ձայն (4.5 տոկոս):
«Ազգային վերածնունդ» կուսակցություն (Հայկ Խանումյան) – 2360 ձայն (3.2 տոկոս)
Արցախի պահպանողական կուսակցություն – 2108 ձայն (2.8 տոկոս)
Արցախի հեղափոխական կուսակցություն – 1660 ձայն (2.6 տոկոս)
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Վահան Բադասյան) – 958 ձայն (1.3 տոկոս)
«Անկախության սերունդ» կուսակցություն – 656 ձայն (0.9 տոկոս)
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն – 480 ձայն (0.65 տոկոս)

Նշենք նաև, որ այս արդյունքների համաձայն՝ «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքը կունենա 19 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, «Արցախի արդարություն» և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ