fbpx
Աշխարհ

Նամիբիայում ընտրությունների արդյունքում հաղթել է Ադոլֆ Հիտլերը

Նամիբիայում ընտրություններ են կայացել, որի ընթացքում Ադոլֆ Հիտլեր անունով քաղաքական գործիչը կարողացել է հաղթանակ տոնել։

Նա ընտրողների 85 տոկոս ձայներն է հավաքել երկրի ծայր հյուսիսում գտնվող Օմպունջա քաղաքում։

Հիտլերը նշել է, որ իրեն հայրն այդ անունով է կոչվել հենց նացիստական Գերմանիայի առաջնորդի պատվին։

Նրա խոսքով՝ մանուկ հասակում ինքն անվան հետ կապված խնդիրներ չի ունեցել, բայց մեծանալով հասկացել է, որ Ադոլֆ Հիտլերը ցանկանում էր ստրկացնել ամբողջ աշխարհը ու սպանել միլիոնավոր մարդկանց։

Նամիբիացի Հիտլերը նաև ասել է, որ այժմ արդեն ուշ է անվանափոխության համար, քանի որ այն գրանցված է բոլոր փաստաթղթերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ