ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատմել է, թե ինչու է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ժողովրդին ուղղված ելույթի տեքստը հրապարակավ պատռել։ Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ նա այս մասին խոսել է դեմոկրատների դռնփակ նիստի ժամանակ:
Կուսակիցների հետ հանդիպման ժամանակ խոսնակը հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է, որ Թրամփի ելույթը խայտառակություն էր, քանի որ դրանում շատ սուտ կար:
«Նա ոչնչացրեց ճշմարտությունը, այդ պատճառով էլ պատռեցի նրա ելույթի տեքստը»,-ասել է Փելոսին:

