Նապոլիի մարզադաշտը կանվանափոխվի Մարադոնայի անունով

Հրապարակող՝

Լուկակուն ժամանել է Միլան` գործարքի ձևակերպումն ավարտելու համար

Ամենադիտվածներ

Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող «Սան Պաուլո» մարզադաշտը, որում իր խաղերն է անցկացնում «Նապոլին», կանվանափոխվի Դիեգո Մարադոնայի անունով։

Այս մասին պաշտոնապես հայտարարել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մադժիստրիսը։

Վերջինս ասել է, որ մի շարք հիանալի գաղափարներ կային, բայց իրենք կանգ են առել «Ստադիո Դիեգո Արմանդո Մարադոնա» անվանման վրա։

Նշենք, որ Մարադոնան 1984-ից 1991 թվականների ընթացքում հանդես է եկել «Նապոլիում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հեռացավ կյանքից։

Ամենաթարմ