Նապոլին ցանկանում է գնել Ռեալի աստղին

Հրապարակող՝

carlo-ancelotti-napoli_141cs72dy9e4v15rpocnarlplv

Ամենադիտվածներ

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Չնայած լուրեր են պտտվում Խամեսի «Ատլետիկո» տեղափոխվելու մասին՝ Անչելոտին մտադիր չէ հանձնվել:

«Ես ոչ պեսիմիստ եմ, ոչ էլ օպտիմիստ: Տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում: Խամեսի ծառայություններով մենք հետաքրքրված ենք: «Ռեալը» ցանկանում է վաճառել նրան, իսկ մենք ցանկանում ենք ձեռք բերել: Ամեն ինչ թափանցիկ է և պարզ», – ասել է Անչելոտին:

Ամենաթարմ