«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարիերան կարող է շարունակել Ա Սերիայի մեկ այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել «Նապոլի»-ն, որը պատրաստ է խաղացողին տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև 2 միլիոն եվրո բոնուս տրամադրել: Եթե տրանսֆերը կայանա, ապա Իկարդին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուից հետո:
Հավելենք, որ «ներաձուրիներ»-ն ավելի շահագրգռված են ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել «Յուվենթուս»-ին:
Հաղորդում է sportal.am-ը։