fbpx
Սպորտ

Նապոլին Սարդար Ազմունիի տրանսֆերը գնահատում է 15 մլն եվրո

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Նապոլին» լրջորեն հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի տրանսֆերով: Սարդար Ազմունի  իր հերթին համաձյան է Ա սերիայում խաղալու մտքին։ Ակումբը Սարդար Ազմունիի տրանսֆերի շուրջ առաջին բանակցություններն արդեն արել է։

«Նապոլիի» սպորտային տնօրեն Կրիստիանո Ջունտոլին Ազմունին դիտարկում է որպես Մերտենսին փոխարինող:  Աղբյուրը հայտնում է, որ Ջունտոլին կանցնի վերջնական գործողությունների, երբ Մերտենսի ճակատագիրը որոշվի:  Ակումբը Ազմունի տրանսֆերը գնահատում է 15 մլն եվրո:

Ազմունն այս մրցաշրջանի ընթացքում 21 խաղում դարձել է 10 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ