fbpx
Քաղաքականություն

Իրո՞ք կարծում եք, որ հակառակորդը կրթվել ու զարգացել էր, որ իր գիտությունն էր զարգացրել և դրա հետևանքով հաղթեց․ Նարեկ Այվազյան

Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում մասնավորապես ասվում է․

«Իրո՞ք կարծում եք, որ հակառակորդը կրթվել ու զարգացել էր, որ իր գիտությունն էր զարգացրել և դրա հետևանքով հաղթեց: Հիասթափեցնեմ ձեզ՝ դուք թշնամուց ամբողջական տեղյակ չեք: Այ սա է հիմնական պատճառը դավադիր պարտության: Թշնամին այն միջոցները, որը գնել էր իր բնական ռեսուրսների հաշվին, դրանք իրենց գիտության ու կրթության արդյունքը չէին, դրանք իրենց գիտակցության, մեզ ճանաչողոթյան ու խորամանկության, ինչպես նաև դաշնակիցների ուղղորդման արդյունք էին:

Մի թերագնահատեք մեր ժողովրդին, ոչ էլ գերագնահատել ու լոպազանալ է պետք: Մեր կրթական ու գիտական պոտենցիալը բավականին բարձր է, լրջագույն բնական պայմաններ կան այն զարգացնելու համար, բայց այս պահին գտնվում է ցածր մակարդակում, ինչը մսխվել է քարորդ դար: Ուղղակի քարուքանդ է արվել համակարգը և տեղը նորն է պետք ձևավորել ու զարգացնել:

Ժամանակը, որ գիտության վրա պետք է ներդրում անել շատ քիչ է, որպեսզի մեկ, երկու կամ հինգ տարում մենք ունենանք գիտարտադրություն: Որոշ հարցեր իհարկե կլուծվեն, օրինակ, ամենակարևորը՝ այդքան ժամանակում բազա՝ հիմքեր կստեղծվեն, որպեսզի զարգանա գիտութունը և դա անհրաժեշտ պայման է մեր տիպի պետության համար:

Հիմա առաջնայինը գիտակցությունն է, որ օգտվենք մեր շահերին համընկնող շահեր հետապնդող գերտերությունների ընձեռած հնարավորություններից՝ միջոցներից, տեխնոլոգիաներից, ստանդարտներից, որ մեր կարողությունները զարգացնենք: Այլ տարբերակ ներկայումս չունենք, քանի որ ինքնաբավ չենք:

Ամպագորգոռ խոսելն արդյունք չի տալու, առավել ևս պաթոսն ու պոպուլիզմը, որոնք նույն կատեգորիաներն են, որոնցով մասսաներին են կառավարում, ոչ թե կրթում ու աճ ապահովում: Պետք կրթվել, ինքնակրթվել, հզորանալ միայն ազգային՝ պետական հողի վրա, հաշվի առնելով մեր ռեսուրսները, նպատակները և այն արժեքներն ու սկզբունքերը, որոնց պարտավոր ենք կարգապահ հետևել:

Կարգապահությունը քաղաքական կատեգորիա կդառնա, որը պատասխանատվության բարձր զգացողության վրա ստեղծվող պարբերական աշխատանք է իրենցի պահանջում՝ ամենօրյան քրտնաջան գործ, նյարդերի և առողջության հաշվին, ինչի կարիքը կա ամեն ուր՝ ամեն ոլորտում

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ