fbpx
Քաղաքականություն
08:00 08/12/2019

Բանակից խուսափումը կդառնա նպատակ․ Նարեկ Այվազյանը՝ արագացված ծառայության նախագծի մասին

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ես չեմ կարող դասեր տալ, թե ինչպես կարելի է կազմավորել պրոֆեսիոնալ բանակ, չնայած որ լիքը գիտելիք ունեմ այդ մասին, բայց վստահ եմ, որ պետությունը գնում է այդ ճանապարհով, ուղղակի բավական դանդաղ են տեմպերը, հեղափոխական է պետք լինել այս առումով և կազմավորել մոտավոր 25 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ, ստեղծվեն կաֆեդրաներ, արագացված զինծառայություն անցնեն քաղաքացիները 3 ամսով բուհ կամ աշխատանքի գնալու պես։

Իսկ այն, ինչ առաջարկվում է ԱԺ-ում Հայկի կողմից, միգուցե բարի կամքով է արվում, և միգուցե այդ նպատակով էլ առաջարկվում է, որ պրոֆեսիոնալ բանակի գնանք, բայց հեռանկարը աղետալի կլինի բանակի փիլիսոփայության ու սկզբունքների առումով, որովհետև բանակից խուսափումը կդառնա նպատակ։ Ի դեպ, բանակից ազատվելու կամ այլ կերպ ասած՝ արագացված ծառայություն անցնելու հիման վրա կամ այդ պատրվակով քաղաքացուց գումար վերցնելու շնորհիվ չպետք է պրոֆեսիոնալ բանակի հիմք դրվի։

Անցել են տասորդական հավաքելու ժամանակները, այդ պատճառով էր, որ ես, օրինակ, դեմ էի ու դեմ եմ 1000 դրամ աշխատավարձից տալու գաղափարին։ Ինձ հոգեբանով պետք չէ տպավորել, որ ես բանակին օգնում եմ ամեն ամիս, ինձանից պետք չէ գումար գանձել բանակի համար, դա այսպես թե այնպես անում եմ՝ լավ քաղաքացի լինելով ու հարկեր վճարելով, էլ չասեմ, որ ծառայություն եմ իրականացրել բանակում։

Հուսով եմ, որ ճաշարանների կարգավորման փայլուն գաղափարից հետո զարգացումը կգնա դեպի պրոֆեսիոնալ բանակի կառուցումը, որը հարկավոր է, որ լինի քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ»։

Ես չեմ կարող դասեր տալ, թե ինչպես կարելի է կազմավորել պրոֆեսյոնալ բանակ, չնայած, որ լիքը գիտելիք ունեմ այդ մասին, բայց…

Gepostet von Narek Ayvazyan am Samstag, 7. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ