fbpx
Իրավական

Նարեկ Մութաֆյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։

Նշենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, Facebook-ում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ