Իրավական

Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ինչպես է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի քաղաքացու անձնագիրը, այս պահին մեզ հայտնի չէ: Առաջիկայում նա կվերադառնա Հայաստան և կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ Սարգսյանների բնակարանում հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին:

«Իրականացվել է քննություն և բոլոր հանգամանքներն ի հայտ են եկել: Նկարներ ուղարկվել են փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին»,- նշեց նա:

Արթուր Վանեցյանը չնշեց, թե որքան է նկարների գումարային արժեքը:

Դեկտեմբերի 7-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներինչպես և ՀՀում Ինտերպոլիազգային կենտրոնական բյուրոնհամագործակցելով եվրոպական մի շարք երկրներիիրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետծավալուն օպերատիվհետախուզականմիջոցառումների շնորհիվդեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահմարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող ՆարեկԱլեքսանդրի ՍարգսյանինՀայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայիքաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավորդատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակովՀիշեցնենքոր հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինիկերպով զենքռազմամթերքպայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելուիրացնելուպահելուփոխադրելու կամ կրելու և թմրամիջոցներիհոգեմետ (հոգեներգործուննյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելունպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզումհուլիսի 24-ին՝միջազգային հետախուզում:
«
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեցոր չկան չբացահայտվող հանցագործություններչկան չհայտնաբերվող հետախուզվողներերբ գերխնդիրը արդարադատության իրականացումնէև գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ»,- ասված է ՀՀոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ