Իրավական
20:12 05/01/2019

Նարեկ Սարգսյանի արտահանձնման փաստաթղթերն ուղարկվել են Չեխիայի իրավապահներին



Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեկտեմբերի 28-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին», – նշել է Խաչատրյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ