Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել

Հրապարակող՝

147206

Ամենադիտվածներ

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն, չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը:

Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նշենք, որ «Իջևան ԲԿ» ՓԲԸ նախկին տնօրենը Նարեկ Վանեսյանն է:

Աղբյուրը՝ shantnews.am

Ամենաթարմ