fbpx
Գիտություն

ՆԱՍԱ-ն գործարկել է 10 մլրդ դոլար արժողությամբ ահռելի տիեզերական հեռադիտակը

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ամիսներ տևած հետաձգումից հետո գործարկել է James Webb Space Telescope ահռելի տիեզերական հեռադիտակը, հայտնում է news.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը 10 մլրդ դոլար արժողությամբ հեռադիտակի մասին է, որն արձակվել է Ֆրանսիական Գվիանայից՝ Եվրոպական տիեզերական գործակալության Ariane 5 հրթիռով:

Այն դուրս կգա Արևի ուղեծիր՝ Երկրի մակերևույթից մոտ մեկ միլիոն մղոն հեռավորության վրա: Սա նշանակում է, որ, ի տարբերություն ՆԱՍԱ-ի Hubble տիեզերական հեռադիտակի, որը Երկրից 340 մղոն հեռավորության վրա է, այս մեկը չի կարող սպասարկվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ