fbpx
Գիտություն

NASA-ում վստահ չեն, որ լուսնի վրա վայրէջք կատարելու ամերիկյան ծրագիրը կիրագործեն ժամանակին

Լուսնի վրա 2024 թվականին վայրէջք կատարելու ամերիկյան ծրագիրը կարող է չիրականացվել սահմանված ժամկետներում: Այս մասին, ինչպես գրում է Independent-ը, հայտարարել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փոխտնօրեն Քեննեթ Բաուերսոքսը:

«ՆԱՍԱ-ն բոլոր ջանքերը գործադրում է վայրէջքի պլանների իրականացման համար»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց առջև դրված համարձակ նպատակը միայն գովասանքի է արժանի:

Այնուամենայնիվ, Բաուերսոքսը չի երաշխավորել, որ ՆԱՍԱ-ն կկարողանա Լուսնի վրա վայրէջք կատարելու ծրագիրն իրականացնել նախապես սահմանված ժամկետներում:

Նրա խոսքով՝ գերատեսչությունը նախ շատ ֆինանսական և տեխնիկական հարցեր ունի լուծելու: Բացի դրանից՝ կարևոր է, որ առաքելությունը մեկնարկի լիարժեք պատրաստությունից հետո, հակառակ դեպքում այն կարող է ձախողվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ