fbpx
Գիտություն
19:40 12/07/2019

NASA-ի ռոբոտը Մահվան հովտում գերազանց կատարել է իր առաքելությունը

NASA-ի լաբորատորիայի ինժեներների ստեղծած LEMUR ռոբոտը Կալիֆոռնիայում գտնվող «Մահվան հովտում» անցել է բոլոր փորձարկումները: Այս մասին հայտնում է Engadget-ը:

Ինքն ընտրելով իր ուղին՝ ռոբոտը գործի է դրել իր 16 մատների մեջ ներկառուցված կեռիկները, որպեսզի հաղթահարի բարձրությունը: Հասնելով նպատակակետին՝ ռոբոտը կարողացել է գտնել ծովային բույսերի բրածոներ: Այդ բույսերն ավելի քան 500 միլիոն տարեկան են:

Ռոբոտի ստեղծումը կարող է օգնել մարդկությանն այլ մոլորակներում կյանքի նշաններ բացահայտելու հարցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ